Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Աղոթարան

Աղոթարան
25.09.2012 | 11:21

Մոմի հանգերով շշունջն է լսվում
կրկին երկնային.
Ափերս դրած Քո ափերի մեջ,
Հավատի կանաչ ընձյուղը
կտցիս`
Ես վեր եմ ելնում ամպերի միջով,
Փեշիդ եմ հասնում ու խոստովանում`
կրկին ու կրկին.
Տե՜ր, Արքան ես իմ, այնպե՜ս եմ
Քեզ սիրում։

Դիտվել է՝ 4324

Մեկնաբանություններ